Մանրամասն որոնում

Փակել

Ռիչարդ Բախ

Ամերիկյան գրող, փիլիսոփա, հրապարակախոս Ռիչարդ Բախը ծնվել է 1936թ. հունիսի 23-ին ԱՄՆ Իլինոիս նահանգի Օուկ-Պարկ քաղաքում: Նա կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի հեռավոր ազգականն է: Սովորել է Կալիֆոռնիա նահանգի Լոնգ-Բիչ համալսարանում: Ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում։
Բախին հետաքրքրում էր ամեն ինչ կապված թռիչքի և ինքնաթիռների հետ: Նա աշխատել է որպես չարտերային թռիչքների օդաչու, օդաչու-կասկադյոր ֆիլմում, գրել է տեխնիկական ավիագրականություն: Չնայած ավիացիան նրա իսկական կիրքն էր, բայց նա միշտ երազել է գրել: Դեռևս ավագ դասարաններում նրա ուսուցիչներից մեկն օգնել է նրան իր մեջ բացահայտելու այդ ընդունակությունը: 1961-1964թթ. նա եղել է «Թռիչք» ամսագրի խմբագիր: Նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները վերաբերվում են թռիչքի թեմային։
Բախը սկսել է գրել և գրքեր հրատարակել 1960-ականների սկզբներից, բայց համաշխարհային ճանաչում նրան բերեց «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» (1970) ստեղծագործությունը։ Դրանից հետո նա հրատարակել է համաշխարհային ճանաչում ունեցող նաև այլ ստեղծագործություններ, ինչպիսիք են` «Թևերի նվերները», «Չկա այնպիսի տեղ, ինչպիսին հեռուն է», «Պատրանքներ», «Կամուրջ հավերժության վրայով», «Միակը», «Փախուստ անվտանգությունից», «Իմ գիտակցությունից դուրս», «Խուզարկուի քրոնիկները» (հինգ պատմվածքներ) և այլն:
Ռիչարդ Բախի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով և բեսթսելլերներ են շատ երկրներում: Դրանք բարձր են գնահատվել նաև գրական քննադատների կողմից. նա արժանացել և ներկայացված է գրականության ոլորտում տրվող շատ մրցանակների:
Ռիչարդ Բախն ամուսնացել է երեք անգամ: Առաջին ամուսնությունից նա ունեցել է 6 երեխա։ 1970թ. նա ամուսնալուծվել է, քանի որ չէր հավատում ամուսնությանը։ Բախի և նրա երեխաների շփումը բավականին քիչ է եղել. իր որդիներից մեկը գիրք է հրատարակել իր և հոր հարաբերությունների մասին, ում երբեք չի ճանաչել:
«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմի (1973) նկարահանումների ժամանակ Բախը ծանոթացել է դերասանուհի Լեսլի Պերրիշի հետ, և 1981թ. նրանք ամուսնացել են։ Լեսլին դարձել է «Կամուրջ հավերժության վրայով» (1984), «Միակը» (1988) գրքերի հերոսուհին: 90-ականների վերջերին նրանք ամուսնալուծվել են:
1999թ. ապրիլին Բախն ամուսնացել է արդեն 3-րդ անգամ: Այն ժամանակ նա 63 տարեկան էր, իսկ կինը` 29:
Բախը բավականին անհասանելի էր իր երկրպագուների համար: 1990-ականներին նա մի քանի անգամ պատասխանել է էլեկրոնային անձնական նամակների, իսկ վերջին հարցազրույցը տվել է ռադիոյով 2005թ.:

Books ` Ռիչարդ Բախ RSS feed for this section